Ներքին 2 տարի առաջ - 11:00 22-02-2024

ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը 2 ամսով կալանավորվեց

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։