Ներքին 2 տարի առաջ - 20:26 21-02-2024

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ջրարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Հրահատ Խ.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա էրիկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Բ.-ին պատկանող BMW մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Տ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով վարորդներից Հրահատ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու