Ներքին 2 տարի առաջ - 20:00 21-02-2024

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հնդկաստանում արտադրված ագրոքիմիկատների և թունաքիմիկատների Հայաստան ներմուծելու գործընթացի ու գրանցման ընթացքում առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցության ուղղությամբ իրականացվող քայլերը, առկա ներուժը, ինչպես նաև շարունակական երկխոսությունն ու գործընկերությունը տարբեր ուղղություններով:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար