Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:50 21-02-2024

Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով

Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը մանրամասներ է հայտնել, թե ինչ մեղադրանքներով է Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարել Զեյնալիի նկատմամբ։
​​​​
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գարաևն ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Փաստաբանը նաև հայտնել է, որ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները):

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ սպանության մեղադրանքով։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Մոսկվայում Զեյնալիի ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դատախազությունը չունի։

Քամիլ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը