Ներքին 2 տարի առաջ - 14:00 21-02-2024

Եթե չբավարարեն մեր պահանջները, ոտքով հասնելու ենք Երևան. «խոպանչիներ»

Գեղարքունիքի մարզի բնակիչներՆ այսօր առավոտից փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

«Այս պահի դրությամբ մոտ 500-600 քաղաքացի և մոտ 200-300 մեքենա փակել են Մարտունուց դեպի Սևան տանող ճանապարհը։ Խոպանչիները պահանջում են չեղարկել ՊԵԿ-ի նոր որոշումը, քանի որ նրանցից մի մասին արդեն փոստային բաժանմունքներից ծանուցումներ են եկել 140 հազար դրամից մինչև 200-250 հազար դրամ, որ պետք է պետական բյուջե կատարեն անհրաժեշտ վճարում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Համլետ Հակոբյանը։

Նա նշեց, որ ըստ Հարկային օրենսդրության միևնույն օբյեկտի նկատմամբ կրկնակի հարկումն արգելվում է, բայց հունվար ամսից սկսած բազմաթիվ քաղաքացիներ ստացել են ծանուցումներ եկամտահարկի բռնագանձման պահով, հաշվի առնելով այն փաստը, որ իրենք աշխատել են ՌԴ-ում և ստացել են եկամուտ.

«Կառավարությունը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության ստացած եկամուտներից Հայաստանում կատարել գանձումներ։ Այսինքն մարդն այնտեղ աշխատել է, չարչարվել է, ստացել է եկամուտ և այդ եկամուտները պետք է այստեղ գանձեն։ Չգիտեմ, թե կառավարությունը ինչ է մոգոնել, և, թե ի՞նչ է պատճառաբանելու արտագնա աշխատանքի մեկնածներին գումարներ գանձելուց»։

Մեր զրուցակիցն ասաց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի մարզպետը, և բողոքի ակցիայի մասնակիցները նրա ժամանելուն պետ սկսել են սուլել․

«Նրա գալուց սուլոցներ էին, բարձր ձայներ։ Տրամաբանորեն մարզպետը չի կարող ոչինչ անել, լիազորություն չունի, ուղղակի մեր ձայնը պետք է հասցնի կառավարությանը։ Քաղաքացիների բողոքն արդարացի է և պետք է ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչև այդ հարկի որոշումը չեղարկվի։ Նրանք որոշել են, եթե նրանց պահանջները չբավարարվի, ոտքով հասնելու են Երևան»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար