Ներքին 2 տարի առաջ - 18:14 20-02-2024

Ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի համատեղ կատարված աշխատանքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր գործունեության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև վերընթաց զարգացող համագործակցության ծավալման գործում անձնական լուրջ ներդրում ունենալու համար, ինչը նշանավորվել է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև 2023թ. մայիսին փոխըմբռնման հուշագրի կնքմամբ։

Արսեն Այվազյանը հավելել է, որ այդ համագործակցությունը շարունակում է տալ շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փողերի լվացման և անդրազգային մի քանի հանցատեսակների դեմ պայքարում ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման, ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից ցուցաբերած աջակցությամբ ՀՀ ՔԿ-ում քննվող որոշ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ոլորտներում։

Տիկին Բերգն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ նախընթաց տարիներին ձևավորած ջերմ և արդյունավետ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում ամփոփվել և գնահատվել են համատեղ կատարված աշխատանքները, քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս կարիքները և երկու կառույցների հետագա համագործակցության նոր ուղղությունները։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար