Ներքին 2 տարի առաջ - 14:05 20-02-2024

Բեթինգի գովազդն արգելված է, եթե դա Հ1-ով չէ

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հերթական անգամ ցուցադրվել է բուքմեյքերական ընկերության գովազդ: Թեև վերոնշյալն արգելված է Հայաստանում օրենքով, սակայն, պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությանը դա չի հուզում, քանի որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության ծանրամարտի ցուցադրության ժամանակ զերծ չեն մնացել հերթական անգամ օրենքը խախտելուց։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ։ Oragir.News-ը գրել էր, որ դեռ 2023 թվականին, երբ ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունն էր անցկացվում Երևանում, 109+ կգ քաշային կարգի հաղթող, վրացի անվանի մարզիկ Լաշա Տալախաձեն մրցահարթակ էր բարձրացել «Crystalbet» գրությամբ մարզահագուստով։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի հավաքականների մյուս ծանրորդները այլ մարզահագուստով էին։

Եվս մեկ անգամ փաստենք, որ եթե Հայաստանն իրոք լիներ իրավական երկիր, որտեղ դատախազությունը հետևում է օրենքին, այլ ոչ թե կառավարության գլխավոր մասնաշենքից եկող հրահանգներին, ապա մենք արդեն պետք է լսած լինեինք օրենքով նախատեսված՝ հսկայական տուգանքների մասին։ Բայց նախորդ տարվա խախտումը, դրա հետևանքներն ու նորից նույն խախտումը թույլ են տալիս եզրակացնել, որ բեթինգի գովազդն արգելված է, եթե դա Հ1-ով չէ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի