Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:47 20-02-2024

ՄԻՊ ներկայացուցիչները բռնի տեղահանման գործընթացի առաջին օրվանից եղել են հաշվառման կետերում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները բռնի տեղահանման գործընթացի առաջին օրվանից եղել են Կոռնիձորի, Գորիսի, Վայքի հաշվառման կետերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Mediamax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է այդ օրերին իրականացված փաստահավաք աշխատանքների մանրամասներ։

Չափազանց կարևոր էր հանդես գալ ոչ թե պարզապես քննադատի դերում, այլեւ, անհրաժեշտության դեպքում, ներգրավված լինել խնդիրների հասցեագրման եւ հաղթահարման գործում։

Նպատակներից էր բացահայտել բռնի տեղահանվածների շրջանակներում խոցելի խմբերն ու նրանց ներկայացուցիչներին, արդյունքում՝ հանդես գալ պետության կողմից նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման առանձնահատուկ կառուցակարգերի մշակման եւ գործարկման առաջարկություններով:

Այդ օրերին ստեղծված իրավիճակը աշխատանքի տեսանկյունից շատ առանձնահատուկ էր, ծավալուն, քանի որ իրադարձությունները զարգանում էին չափազանց մեծ արագությամբ: Այդ էր պատճառը, որ ՄԻՊ աշխատանքների իրականացման փուլերն էլ բավականին արագ էին ընթանում։

Միջազգային գործընկերների հետ Անահիտ Մանասյանը մի քանի համատեղ այցեր է ունեցել հաշվառման կենտրոններ, Երևանում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։

Փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված ողջ տեղեկատվությունը՝ դրանք հավաստող փաստերով եւ ապացույցներով տեղ է գտել ՄԻՊ հրապարակած նախնական արտահերթ զեկույցում, որում ներկայացված են միջազգային իրավունքի նորմերի խախտման (խոշտանգումներ/անդամախեղումներ եւ համանման այլ դեպքեր) վերաբերյալ փաստագրված տեղեկություններ եւ ապացույցներ։ Զեկույցում ներկայացված տեղեկատվությանը հղում են կատարել միջազգային գործընկերները:

«Ներկայում էլ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մեր ամենօրյա գործունեության զգալի մասն է կազմում», - ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել