Ներքին 2 տարի առաջ - 16:42 19-02-2024

Պարգևատրումներ՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունում

Փետրվարի 16-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին 2023 թվականին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, լավագույն աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության, գրանցված արտակարգ դեպքերին, պատահարներին օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած բարձր պատրաստականության, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը շնորհավորեց ՓԾ աշխատակիցներին խրախուսման կապակցությամբ՝ ընդգծելով, որ լավ կատարած աշխատանքը մշտապես արժանի և բարձր գնահատական է ստանալու։ Կամո Ցուցուլյանը ներկայացնելով Ծառայության 2023 թվականին կատարած աշխատանքները՝ կարևորեց գրանցած ձեռքբերումները, հաջողությունները, համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքները՝ հատկապես շեշտելով առանձնակի բարդության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս շարքային կազմի ցուցաբերած անձնուրաց և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Հանձնելով պարգևները՝ Ծառայության տնօրենը ևս մեկ անգամ ընդգծեց փրկարարական գործի և փրկարարի կատարած աշխատանքի դերն ու կարևորությունը, հորդորեց մշտապես բարձր պատասխանատվությամբ և պատվով իրականացնել մարդկային կյանքեր փրկելու մարդասիրական առաքելությունը։

Ցուցաբերած խիզախության և բարձր պատրաստականության համար 85 փրկարարական ծառայողները պարգևատրվեցին հուշանվերներով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

2023 թվականի ընթացքում կատարած աշխատանքների համար մրցութային կարգով «Տարվա լավագույն ստորաբաժանում» են ճանաչվել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության N 7 հրշեջ-փրկարարական և ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատները։

«Տարվա լավագույն ծառայող» անվանակարգում՝
«Լավագույն խմբի պետ»՝ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Ժիրայր Միրզոյանը,
«Լավագույն հրշեջ-փրկարար»՝ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյանը,
«Լավագույն ջրափրկարար»՝ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ, փ/ծ ենթասպա Նարեկ Բաբայանը,
«Լավագույն փրկարար»՝ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ Արթուր Սուքիասյանը։

ՓԾ տնօրենի հրամանով «Տարվա լավագույն փրկարարական ծառայող» ճանաչված փրկարարական ծառայողները խրախուսվեցին դրամական պարգևներով։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան