Ներքին 2 տարի առաջ - 14:59 19-02-2024

Վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ, դա ՀՀ-ի համար է. Գևորգ Պապոյան

Տարածքային ամբողջականություն պաշտպանելը Ուկրաինայի համար չէ, դա Հայաստանի համար է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Եթե մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ: Սա Ռուսաստանի դեմ չէ, կամ Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է: Այն պահին, երբ մենք այդպիսի բան չհայտարարենք, նշանակում է՝ մենք լեգիտիմություն ենք տալիս այլ երկրներին, պարզ է՝ որ երկրներին, որ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնեն: Սա այլ կոնտեքստներ չէր էլ կարող ունենալ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար