Ներքին 2 տարի առաջ - 12:30 19-02-2024

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայում ընթացող գլոբալ համաժողովի շրջանակներում կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպման ավարտին մասնակցողները հանդես եկան հետևյալ խոսույթով․

«Հանդիպումն անցել է կառուցողաբար և օգտակար», ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, Ալիևին տեսնելուց հետո հանդիպելով Մյունխենի և շրջակա համայնքների հայության ներկայացուցիչների հետ, ասաց․ «Գնացել ենք, միջազգային հանրությանն ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Իրենք ասել են՝ ինքնորոշման իրավունքը մենք ենք ստեղծել։ Մեզ թվացել է, թե հակամարտությունը տանում ենք Ադրբեջանի դեմ, բայց այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ»։

Այսինքն, Հայաստանը ներկայացնող այս չինովնիկը նորից ու նորից «սխալ հանեց» իր ազգն էլ, ազգի պատմությունն էլ։

Դե, դա Փաշինյանի առաքելությունն է․ ճիշտ է՝ այլանդակված, բայց նա այդ դերն է կատարում։
Տարբեր կարծիքներ կան Փաշինյանի ճակատագրի մասին։ Մարդկանց մի մասը գտնում է, որ հնարավոր է՝ նրա հետագան կդասավորվի Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայայի օրինակով․ «նա օգտագործվեց դրսի տերերի կողմից, բայց երբ տեսավ չի ստացվում՝ փախավ այլ երկիր։ Տիխանովսկայայի բախտը բերեց ոչ թե փախչելու, այլ ողջ մնալու համար»։

Մյուս կարծիքն այն է, որ, հակառակը՝ Արևմուտքի «հաճախորդներից» ոչ բոլորի բախտն է բերում։ Օրինակ է բերվում Ալեքսեյ Նավալնին, ով ինքն էր ընտրել իր ճակատագիրը՝ որոշելով օգտագործվել Արևմուտքի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի ու անձամբ Պուտինի։ Եվ նրա բախտը չբերեց՝ զոհ գնաց քաղաքականության դաժան օրենքներին։

Փաշինյանին հաճախ են համեմատում Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի հետ, ով նույնպես որոշել էր «օգտագործվել Ռուսաստանի դեմ», ինչի արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան։ Այնուհետև Սահակաշիվիլին երկրում կորցրեց իշխանությունն ու «գործուղվեց Ուկրաինա»։ Հետո որոշեց բախտը կրկին փորձել Վրաստանում, հիմա նա բանտում է՝ առողջական լուրջ խնդիրներով։

Նիկոլ Փաշինյանը դրսի կողմից ընդդեմ Ռուսաստանի օգտագործվող հերթական խամաճիկներից է։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները՝ Փաշինյանը խաղում է նաև Թուրքիայի օգտին՝ այն հույսով, որ Հայաստանի ու Արցախի հանձնման գնով իր համար անձնական անվտանգության երաշխիքներ կապահովի։

Նա զգում է, որ վատ է ավարտելու և այդ պատճառով հաճախ կրկնում է Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտնի վեպի ձևակերումը՝ գնդակահարության պատ տակ կանգնելու թեմայով։

Թե ինչ կերպ կավարտի Նիկոլ Փաշինյանն իր անփառունակ քաղաքական կարիերան, կարևոր չէ։
Գլխավորն այն է, որ Հայաստանն անփառունակ ավարտ չունենա։ Իսկ դրա համար անհրաժեշտ նվազագույն պայմանը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է, քանի դեռ «հայրենիքի մնացորդ» կա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար