Ներքին 2 տարի առաջ - 10:10 19-02-2024

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 19-ի նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանում կատարված նոր նշանակումները։

Նա ներկայացրեց և շնորհավորեց Վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գևորգյանին։

«Վահե Վարդապետյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, շնորհավորում եմ, պարո՛ն Վարդապետյան»,-ասաց Ավինյանը, որից հետո ծափերով շնորհավորեցին նոր նշանակումները։