ԱՄՆ-ը Հայաստանին 5 մլն դոլար կհատկացնի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար
copy image url

ԱՄՆ-ը Հայաստանին 5 մլն դոլար կհատկացնի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:58 18-02-2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։

Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար:

«Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել աշխարհատնտեսական լծակները էներգետիկ ոլորտում, ներառյալ բնական գազի մատակարարումը, որպեսզի Հայաստանին դուրս մղի իր ուղուց՝ վտանգելով կայունությունը տարածաշրջանի մնացած ժողովրդավարական երկրներում»,- հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում: