Ներքին 2 տարի առաջ - 16:17 18-02-2024

Տեղի է ունեցել Գևորգ Վարդանյանի կենտրոն-թանգարանի կառուցման վայրում քարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ԽՍՀՄ հերոս, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կենտրոն-թանգարանի կառուցման վայրում քարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Արարողությանը մասնակցել են նաև Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբեն, ՌԴ ԱԴԾ Ռոստովի մարզի վարչության պետ Իգոր Գոլդոբինը:

«Ուրախ ենք, որ հայ-ռուսական բազմադարյա բարեկամության ևս մեկ վկայությունն արժանիորեն կլրացնի այս գեղեցիկ քաղաքի ճարտարապետական դիմագիծը և կդառնա Դոնի Ռոստովի բնակիչների սիրելի վայրը»,- իր ելույթում նշել է դեսպան Հարությունյանը։

ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Ռոստովի մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանին նման կարևոր և պատմականորեն նշանակալի նախաձեռնության համար։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի