Ներքին 2 տարի առաջ - 15:00 18-02-2024

Oragir.News-ի շնորհիվ Երևանի քաղաքապետարանն այլևս ողորմություն չի հավաքում

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր հանրությանն անհանգստացնող մի կարևոր խնդրի։ Բանն այն է, որ կարմիր գծերում կայանման համար կան անվճար ժամեր, անվճար է նաև կիրակի օրվա կայանումը։ Սակայն կիրակի օրերին և անվճար համարվող ժամերին վճարելու դեպքում համակարգն ավտոմատ աշխատում էր՝ վարորդից գանձելով գումարը, ինչպես նաև մեկ ժամը լրանալուն պես կրկին հիշեցնելով վճարման մասին՝ այդպիսով բանից անտեղյակ մարդկանց դրդելով նորից վճարում անել։

Մեր ահազանգից հետո համակարգում բարելավում է տեղի ունեցել։ Այժմ արդեն կիրակի օրերին և անվճար համարվող ժամերին կարմիր գծերում կայանելու դեպքում, եթե վարորդը վճարի կայանման գումար, կստանա հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ նշված համարանիշով մեքենայի համար կարմիր գծերում կայանման համար վճարում է արվել, որը կարելի է օգտագործել վճարվող համարվող առաջիկա օրը և ժամին։

Ստացվում է, որ չնայած մեր ջանքերն ապարդյուն չեն անցել, և քաղաքապետարանը, անսալով մեր հորդորներին, համակարգում փոփոխություններ է մտցրել, բայց այն դեռևս հեռու է կատարյալ լինելուց։ Ինչո՞ւ պետք է կիրակի կամ անվճար համարվող ժամերին վարորդի հաշվից համակարգը գումար գանձի, չէ՞ որ այդ պահին կարմիր գծերում կայանելը անվճար է։ Մյուս կողմից անհասկանալի է, թե ինչու է համակարգը որոշում, թե այդ գումարը վարորդը երբ կարող է օգտագործել․ չէ՞ որ մեքենան այդ ժամին կարող է առհասարակ լինել վարորդի ավտոտնակում։

Այնպես որ, կարելի է ֆիքսել, որ քաղաքապետարանը շարունակում է ապօրինի գումարի գանձումը, սակայն դա փորձում է ներկայացնել իբր օրինականության շղարշի ներքո։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին