Ներքին 2 տարի առաջ - 10:02 18-02-2024

Տեղի է ունեցել «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը

Փետրվարի 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը: Այս մասին հայտնում են թանգարանի մամուլի ծառայությունից։

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա նշեց, որ ուրախ է առաջին անգամ տնօրենի կարգավիճակում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի շնորհանդեսի մասնակիցներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը, որը միավորում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, հայագիտության ոլորտում բացառիկ նշանակություն ունի: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը: Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ Հանդեսի երկու համարներում ներկայացված են 50-ից ավել հոդվածները վերաբերում են հայագիտության տարբեր ասպեկտներին՝ պատմություն, բանահյուսություն, կրոն, հասարակագիտություն, լեզվաբանություն և այլն:

Փոլ Հայդոստյանն իր հերթին նշեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև և ուրախ է, որ Երևանում ևս տեղի ունեցավ հատորների շնորհանդեսը, ապա հավելեց որ մինչև Արցախի հայաթափումը իրենք երկու անգամ հասցրել են այնտեղ շնորհանդեսներ կազմակերպել: Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանն իր խոսքում կարևորեց Սփյուռքում լույս տեսնող հանդեսների՝ Հայաստանում ներկայացնելու գաղափարը:

«Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությունն է, որը լույս է տեսել 1970-1974 թթ., 1977-1984 թթ., իսկ արդեն 1991 թ.-ից առանց ընդհատումների, Բեյրութում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար