Ներքին 2 տարի առաջ - 23:52 16-02-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի ամուր հիմքերի վրա։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և կրած ծանր կորուստներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առկա մարտահրավերներին ու փորձություններին հնարավոր է դիմակայել միմյանց աջակից ու զորավիգ լինելով։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Սփյուռքում հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած հիմնախնդիրներին։

Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է