Ներքին 2 տարի առաջ - 20:55 16-02-2024

Քննարկվել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական հարցեր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի և Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված, իր և գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում ու մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի մշակման նախապատմությունը, հիմնական փոփոխությունները:

Դիվանագետները հետաքրքրվել են նաև 2017 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքներով, ինչպես նաև դրանից կատարած հետևություններով:

Ըստ աղբյուրի՝ օրենսդրական փաթեթի համահեղինակ Ծովինար Վարդանյանը, խոսելով նախագծի դրական կողմերի մասին, հատկապես առանձնացրել է ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման կարևորությունը և մշակութային փոփոխությունները` ընդգծելով, որ երբեմն ոչ զոհը, ոչ էլ բռնություն գործադրողը տեղյակ չեն, որ կատարվողն ընտանեկան բռնություն է: Ըստ Ծովինար Վարդանյանի` իրազեկումն այս օրենսդրական նախաձեռնության կարևորագույն փուլն է:

Նախաձեռնության համահեղինակ Սոնա Ղազարյանը կարևոր է համարել Ֆրանսիայի հետ փորձի փոխանակումը, նաև հասկանալու համար, թե ինչպիսի խնդիրների է Ֆրանսիան հանդիպել օրենքի կիրարկման ընթացքում:

Նշվում է, որ հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ոլորտային բարեփոխումներին, հատկապես` հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի