Ներքին 2 տարի առաջ - 18:46 16-02-2024

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի