Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 15-02-2024

ՆԱՏՕ-ական մոդելի ներդրումը ժամանակատար է. Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին ժամանակ չեն տալու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ զինված ուժերում լայնամասշտաբ բարեփոխումներ են իրականացնում, մինչդեռ փորձագետները նշում են, որ կատարվող բարափոխումների բնույթը և տեմպերը բավարար չեն՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։

Նախօրեին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ԶՈՒ գլխավոր շտաբում մի շարք կադրային նշանակումներ կատարվեցին։ Մասնավորապես՝ Վիգեն Մկրտչյանը նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Դավիթ Ալեքսանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Արմեն Սեյրանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ: Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Վաչագան Ներսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

Oragir.News-ը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեց, թե զինված ուժերում իրականացվող այս փոխատեղումներն ի՞նչ նպատակներ ունեն, և դրանք որքանո՞վ կարող են կապված լինել թշնամու վերջին ագրեսիայի հետ։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ նոր նշանակումները կապված չեն Սյունիքում տեղի ունեցած դեպքերի հետ։ Նրա խոսքով՝ նոր նշանակումները վաղուց էին նախատեսված և այդ տևական ժամանակ է, ինչ այդ նպատակով փնտրտուքներ էր իրականացվում։

Հայկ Նահապետյանի համոզմամբ՝ ԶՈՒ ԳՇ-ում նոր նշանակումները նորմալ երևույթ են, պարզապես յուրաքանչյուր նշանակման համատեքստում պետք է նայել՝ տվյալ զինվորականն այդ ուղղությամբ ո՞ւնի մասնագիտական կրթություն, փորձառություն և ցույց տված արդյունքներ, թե՞ ոչ։ Նա նշեց, որ նոր նշանակված պաշտոնյաներին անձամբ չի ճանաչում, քանի որ վերջիններս երիտասարդ սերնդից են և նրանց ունակությունների վերաբերյալ չի կարող գնահատականներ տալ։

«Քանի որ 2018 թվականից սկսած կա պրակտիկա, երբ լուրջ պաշտոններում նշանակում են ոչ իրենց մասնագիտական կրթությամբ ու աշխատանքային փորձառությամբ անձանց, ավել շուտ հակված եմ, որ կարող է նման միտում լինել»,- ասաց նա։

Մեր հարցին՝ նորմալ երևո՞ւյթ է, որ Նիկոլ Փաշինյանը հաճախակի է ուժային կառույցների ղեկավարներին ու այլ բարձրաստիճան անձանց փոփոխում, թե՞ դա ինչ-որ խնդիրների մասին է վկայում՝ Նահապետյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկներն ակտիվացել են, ռազմական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության նոր որակ է հաստատվել, չեմ բացառում, որ այս նշանակումներով առերևույթ սերնդափոխություն է կատարվում (օրինակ՝ ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունցի տարիքն է լրացնել), սակայն իրականում փորձում են աստիճանաբար ազատվել ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած սպաներից, կամ նրանց երկրորդ պլան մղել՝ առաջ բերելով նրանց, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ երկրներում են կրթություն ստացել։ Տվյալ պարագայում անհրաժեշտ է յուրաքանչյուրի կենսագրությունն առաձին դիտարկել՝ որտե՞ղ են սովորեն, զինվորական ի՞նչ մասնագիտություն ունեն և նախկինում ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել ու արդյունքներ արձանագրել։ Առանց այս տվյալների հնարավոր չէ գնահատական տալ»։

Հարցին, թե հայկական բանակում ՆԱՏՕ-ական մոդելի ներդրումը որքանո՞վ է արդյունավետ ՀՀ-ի ունեցած խնդիրների տեսանկյունից՝ մեր զրուցակիցը հարցով պատասխանեց՝ «ինչո՞ւ են դա անում»։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մարտավարությունը, զինտեխնիկան, զինամթերքը, սպաների պատրաստվածությունը բավականաչափ երկարատև պրոցես է։

«Միգուցե իրենք հիմնավորում են, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման առավել արդյունավետ տարբերակը դա է։ Բայց դա երկարատև պրոցես է, ու եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Փաշինյան Նիկոլին երկար ժամանակ չեն տալու, որ Հայաստանը պատրաստվի, զինվի, ունակ լինի Ադրբեջանին ռազմական առումով դիմագրավել, նման բարեփոխումները ոչ արդյունավետ եմ համարում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից