Ներքին 2 տարի առաջ - 19:08 15-02-2024

Ինչո՞վ է զբաղվում Սամվել Շահրամանյանը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ է, որ հանրային ակտիվություն չի դրսևորում։

Նրա՝ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո Շահրամանյանն «ընդհատակ է անցել»։ Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Սամվել Շահրամանյանը Հայաստանում է և ծավալում է այնպիսի գործունեություն, որը ստեղծված իրավիճակում ավելի նախընտրելի է իրականացնել ոչ հրապարակային հարթակում։

Հայտնի է, որ Սամվել Շահրամանյանը, Արցախից տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, իշխանությունների հետ հանդիպումներում չի ներգրավվել։ ՀՀ կառավարության հետ տարվող աշխատանքներով զբաղվում էր արդեն նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը, որի պաշտոնանկությունից հետո նոր պետնախարարը, մեր տեղեկություններով, առայժմ շփում չունի Հայաստանի գործադիր իշխանության հետ։

Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանին, ապա հնարավոր է, որ նրա պասիվությունը կապված է ՀՀ իրավապահների կողմից հարուցված մի շարք քրեական գործերին արցախյան նախկին և գործող պաշտոնյաների՝ տարբեր կարգավիճակներով ներգրավման հանգամանքի հետ։ Բանը նրանում է, որ ՀՀ իշխանությունների ցուցումով իրավապահ համակարգը, ըստ ամենայնի, հրահանգ է ստացել վարույթ ընդունած գործերի միջոցով հանրությանը ներկայացնել «փաստեր», որոնք հերքելու են Արցախի հանձնմանն իշխանությունների մասնակցությունը և «հաստատելու» են հենց Արցախի իշխանությունների մեղսակցությունը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա