Ներքին 2 տարի առաջ - 19:09 14-02-2024

Եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է` խաղաղության երաշխիք չկա․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի:

Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ.-ի ընթացքում, արդեն անհիշելի է:

Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից, նույն դեմքով, անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ այն պահանջի կատարումը խաղաղության հնարավորություն կստեղծի:

Սակայն ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում, հազարավոր կորուստներ գրանցում, իսկ հետո ճիշտ նույն դեմքով համոզում հանրությանը, որ կրկին ստիպված են երկիրը տանելու նոր կորուստների ճանապարհով:

Փաշինյանն ամեն դեպքում մի հարցում անկեղծ է:

Ասում է` եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է` խաղաղության երաշխիք չկա, ինքն էլ ինչպես միշտ ո´չ մեղավոր է լինելու, ո´չ էլ պատասխանատվություն կրելու»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը