Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:45 14-02-2024

Juli’s-ի մենյուից սալմոնելան հանված է․ մենեջերը պնդում է, որ խոհանոցի «վտանգավոր» հատվածը չի աշխատում

Փետրվարի 6-7-ին տասնյակ քաղաքացիներ այցելել են Juli’s սրճարան և կերել սաղմոնով բենեդիկտ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նրանցից որոշները «սուր թունավորում» ախտանիշով տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են բուժում։ Թունավորված քաղաքացիներն ունեցել են բարձր ջերմություն, սրտխառնոց, սուր փորացավ, փսխումներ։

Որոշ քաղաքացիների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։

Oragir.News-ը դեպքի առնչությամբ կապ հաստատեց Juli’s սրճարանի մենեջերի հետ՝ պարզելու համար թունավորման պատճառը և դրա մանրամասները։

Հարցին, թե արդյոք գրանցվել է թունավորման և սալմոնելոզի վարական դեպք, սրճարանի մենեջերը պատասխանեց․

«Այդ թունավորման դեպքերի վերաբերյալ մեզ տարբեր կայքեր դիմել են՝ նշելով, որ թունավորումը մեզ մոտից է եղել։ Ամսի 7-ից սկսված մենք համագործակցում ենք ՍԱՏՄ-ի հետ՝ հասկանալու համար, թե ինչից է եղել թունավորումը։ Սնունդները ստուգման նպատակով տարվել են 3 տարբեր լաբորատորիաներ։ 3-ից 2-ը հայտնել են, որ մեր սրճարանից տարված ձկան, սոուսի, ձվի մեջ ոչինչ չեն գտել։ Տեղում ոչ մի դեպք չի եղել, ոչ էլ շտապօգնություն է եկել։

Վարակման մասին տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնել, մի քանիսը եկել են մեզ մոտ հաց են կերել, հետո գնացել ուրիշ տեղ սնվելու։ Ու չգիտենք, թե որտեղից են վարակվել։ Հիմա ինչպե՞ս բացահայտենք, մեր մոտի՞ց է, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ մեր մոտից է, ապա ամեն ինչ կանենք ուղղելու համար։ Ամսի 8-ից մեր բենեդիկտները բոլորը «ստոպի վրա են» մինչև օրս»։

Juli’s սրճարանի մենեջերը տեղեկացրեց, որ խոհանոցի «վտանգավոր հատվածը չի աշխատում։ ՍԱՏՄ-ից եկել են, ստուգել են և սրճարանը փակելու անհրաժեշտություն չեն գտել։ Նա վստահեցրեց նաև՝ եթե ՍԱՏՄ-ն եզրակացնի, որ սրճարանը պիտի փակվի, հենց այդ օրն էլ կփակվի։

«Շատ ցավում ենք հիվանդների համար և ամեն ինչ անելու ենք, որ պարզենք պատճառը»,- եզրափակեց մենեջերը։

Oragir.News-ը ևս հետևում է այս դեպքի ընթացքին և, նոր մանրամասներ ի հայտ գալու պես կտեղեկացնի իր ընթերցողներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան