Ներքին 2 տարի առաջ - 17:52 14-02-2024

Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դեման Մուհամեդ Համարը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել։ «Հայաստանն ու Մավրիտանիան համագործակցելու համար ունեն բոլոր նախադրյալները: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, և պատրաստ ենք Ձեզ ամենայն աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ կանի ամեն հնարավորը երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակում և նմանատիպ հարթակներում առկա համագործակցության հետագա խթանումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ բնագավառներում գործակցության աշխուժացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է