Ներքին 2 տարի առաջ - 17:40 14-02-2024

Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիի համալսարանում ակադեմիական քաղաքի նախագիծն է ներկայացրել

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին: Նա ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄԷ փորձը։

Անդրադարձ է կատարվել նաև հետազոտական ծրագրերին և դրանց շրջանակում ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել համալսարանի տարածքում և ծանոթացել բուհի ենթակառուցվածքներին։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար