Ներքին 2 տարի առաջ - 17:13 14-02-2024

Այսօր Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է, տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Անգնահատելի է անվանի հայ շախմատիստ, Հայաստանի քառակի չեմպիոն, համաշխարհային 37-րդ օլիմպիադայի հաղթող Սմբատ Լպուտյանի ավանդը հայկական շախմատի զարգացման մեջ։ Նրա նվիրական ջանքերով հիմնադրվեց նաև Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որի շնորհիվ շախմատն ավելին է դարձել քան պարզապես սպորտը։

Հայաստանի շախմատի Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում Սմբատ Լպուտյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթում անխափան ընթացք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։