Ներքին 2 տարի առաջ - 13:13 14-02-2024

Բնակիչները փակել են Ջրահովիտի ճանապարհը. պնդում են, որ մարզպետարանը շրջանցում է կառավարության որոշումը. aysor.am

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի ճանապարհը։

Aysor.am-ի հետ զրույցում բնակիչներից Ջեմմա Հովսեփյանն ասաց, որ կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է ընդունել, ըստ որի, Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։


«Այդ մասին մեզ տեղեկացրել են անցած տարի մայիսին, կանգնեցրել են մեր նախակրթարանի շինարարությունը, քանի որ դպրոցը պետք է քանդեն։ Կառավարության որոշմամբ պետք է մեկ հզոր, մեծ դպրոց կառուցվի երկու գյուղերի արանքում։ Մեր դպրոցը 500 աշակերտի համար է, 1975 թվականին կառուցումից հետո մեր դպրոցը ընդունել է նաև Արևաբույրի աշակերտներին՝ միջնակարգ ուսուցման համար, քանի որ իրենց դպրոցն 8-ամյա էր»,-նշեց նա։

Բնակչի խոսքով՝ Արարատի մարզպետարանն Արևաբույր համայնքի ղեկավարության հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ են և հիմա ինչ-որ դավեր են նյութում իրենց դեմ, որպեսզի դպրոցը կառուցվի ոչ թե երկու գյուղի արանքում, այլ հենց Արևաբույրում. «Ինչու են շրջանցում կառավարության որոշումը։ Դա ընկնում է մեր գյուղի հակառակ կողմում, 2կմ-ից ավելի հեռավորություն է լինելու։ Ուզում են ընկերական շրջապատը, կապերն օգտագործելով՝ շրջանցել կառավարության որոշումը։ Նրանք ցանկանում են հին պայմանագիրը չեղյալ հատարարեն, նոր մրցույթ հայտարարեն և իրենց ուզածն անեն»։

Ջեմմա Հովսեփյանը նշեց, որ տարածքը, որտեղ ուզում են Արևաբույրի դպրոցը կառուցել, ճահճային է, մի քանի տարի առաջ այնտեղ դպրոցի հիմք է գցվել, սակայն տեսնելով, որ ճահիճ է, դադարեցրել են աշխատանքները. «Մեր պահանջն այն է, որ դպրոցը պետք է կառուցվի երկու գյուղի կենտրոնում։ Ուզում ենք վարչապետին, կառավարությանը տեղեկացնել, որ մարզպետարանը համայնքի հետ նման դավեր են նյութում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից