Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:28 13-02-2024

Ես չէի պատկերացնում, որ Կարեն Անդրեասյանը է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը․ Ռուբեն Մելիքյան

Հասարակական գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Մալյանի գործով ընթացող նիստին․

«Մալյանի գործով էսօրվա նիստը վատն էր։ Վատն էր, որովհետև մի կարևոր հարցում ես սխալ դուրս էկա։

Ես կարծում էի, որ ԵԹԵ կշեռքի մի նժարին՝ ազատության նժարին, (1) վերագրվող արարքի ոչ ծանր բնույթն է, (2) վարույթի երկար տևողության հարցում մեր մեղքի բացակայությունն է, (3) անառարկելի հեղինակություն ունեցող երաշխավորներն են, (4) հանցանք գործելու՝ դատարանի մտավախությունը փարատող նոր ապացույցներն են [Մալյանը դեկտեմբերից ի վեր մի քանի առիթով հրապարակային խոսք է հնչեցրել, բայց դրանք հանցակազմ չեն պարունակել], (5) տնային կալանքի ու գրավի միջնորդությունն է, (6) մեղադրյալի՝ դատվածություն չունենալն է, ԱՊԱ մյուս նժարը՝ անազատության նժարը, պարզապես չի կարող ավելի ծանր լինել։ ԱՊԱ կալանքը երկարաձգել պարզապես հնարավոր չէ։ Ոչ մի կերպ հնարավոր չէ։

Ես չէի պատկերացնում, որ կարկառուն քպ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճան է ապականել դատական համակարգը…

Անկեղծորեն ցավում եմ, որ քպ-ն իր վառ ընդդիմախոսին պատժում է այնպիսի մարդկանց ձառամբ, ովքեր, վստահ եմ, իրենց բնույթով ու էությամբ բնավ քպ չեն։ Ու թերևս լավ էլ գիտակցում են իրենց որոշումների հետևանքները։ Ինչո՞ւ: Չգիտեմ։ Ու ճիշտն ասած՝ էական էլ չէ՝ ինչու։ Ու ո՛չ ինչ-որ անհասկանալի նեղացածություն, ո՛չ գիտահետազոտական-միտահետազոտական բառակույտ ի զորու չեն շղարշելու պարզագույն ճշմարտությունը, այն է՝ Մալյանը քաղբանտարկյալ է ու նա նստած է բացառապես քաղաքական պատճառներով։ Ու երբ ժամանակը գա՝ այս ճշմարտությունը «մեղմացնող հանգամանքներ», ցավոք, չի ընդունելու։

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ