Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:20 13-02-2024

Ռուսական խաղաղապահները 2025 թվականից հետո Արցախում կզբաղվեն սակրավորությա՞մբ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում խոսել էր ռուսական կոնտինգենտի ժամկետի երկարաձգման մասին։

Այդ կապակցությամբ մեկնաբանություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն․ «2023թ․ սեպտեմբերին Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած «հակաահաբեկչական միջոցառումներից» (չակերտավորումը մերն է – խմբ․) հետո անհրաժեշտություն առաջացավ անցկացնելու պարբերական բնույթի հանդիպումներ և քննարկումներ՝ ռուսական զորախմբի ընթացիկ գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ վերջին 3 տարիներին Հայաստանի ԶՈւ կողմից լայնածավալ ականապատվել են մեր այն տարածքները, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, ինչպես նաև տեղում առկա՝ չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն կա իրականացնելու խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի նպատակով»:

Ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք ձեռք են բերել ռուսական կողմի համաձայնությունը՝ օգտվել Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության մնալուց և պատժիչ գործողություններով ջլատել Հայաստանը, դրա դիմաց, օրինակ, պարտավորվել են ապահովել «իրենց տարածքում» ռուսական կոնտինգենտի մնալու ժամկետի երկարաձգումը։

Ընդ որում, քանի որ Արցախ վերադառնալու ռուսական և ադրբեջանական բազմակի կոչերն՝ ուղղված արցախահայությանը, այդպես էլ չեն ակնկալվող պատասխան չեն ստանում, ռուսական զորքի համար ընտրվել է «չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման» զբաղմունքը։

Այսինքն՝ Արցախում 2025 թվականից հետո ռուսական զորքերը կզբաղվեն սակրավորի աշխատանքով, սակայն «խաղաղապահի» թևկապով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք