Ներքին 2 տարի առաջ - 11:53 13-02-2024

Ներքին Հանդի հատվածում զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերից կրակ բացելու հետևանքով զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։