«Յանդեքս» կկանչես, վարորդը չի գա․ էս մեր փողոցը քարտեզից դուրս կետ է դառել. Գյումրիի Կոշտոյան թաղամասի բնակիչ
copy image url

«Յանդեքս» կկանչես, վարորդը չի գա․ էս մեր փողոցը քարտեզից դուրս կետ է դառել. Գյումրիի Կոշտոյան թաղամասի բնակիչ

Ներքին 1 տարի առաջ - 23:42 12-02-2024
Oragir.News-ը Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչներից լսում է բողոքներ, որ իրենց փողոցները անձրևներից ու ձնհալից հետո անանցանելի են դառնում։ Ստացված բողոքները հիմնականում քաղաքի երկրորդական փողոցներից են, որտեղ բնակիչները լսել են ասֆալտի մասին, բայց չեն տեսել։



Oragir.News-ի լրագրողը եղել է Գյումրիի Կոշտոյան թաղամասում, լսել բնակիչների բողոքը։

Թաղամասի բնակիչներից Քնարիկ Մկրտչյանն ասում է, որ իրենց թաղամասը Գյումրիի հետ կապ չունի, իշխանավորների տեսադաշտից դուրս է մնացել։



«Ամեն ամառ ասֆալտ կենեն, էս եքա փողոցը գուկան, 2 ժամ ասֆալտ կենեն ու թողնին կերթան։ Անձրևից, ձնից հետո էլի նույն պատմությունն է։ Չտեսանք էդ ասֆալտը, բացի կենտրոնական քանիմ փողոցից էլ ուրիշ տեղ ասֆալտ չկա։ Գիշերային լուսավորությունն էլ բանմ չէ, ինչղ որ գեղի ճրագ։ Վայ մեզի, վայ... Էս ում ենք ընտրել, ում ենք կարգել մեզի ղեկավար։ Անապատի մեջ ապրելը ավելի հեշտ է, քան ըստեղ։ Կիսատ-պռատ գործ կենեն, փող դուրս գրելու միջոց էլի։ Էս է պատկերը, մայթերը քանդած են... Մարդ վախենագը փողոցով անցնի։ Շունը տիրոջը չի ճանչե, ըսպես անօրեն ու անտեր երկիր չի էղնի»,-ասում է Քնարիկ Մկրտչյանը։



Նույն թաղամասից մեկ այլ բնակչուհի՝ տիկին Անահիտն էլ ասում է. «Անունով երկրորդ քաղաքն է, էս որ դարն է, հեղափոխություն կենեն, չիդես ինչ աթոռի կռիվներ կուդան, եկեք ժողովրդի ապրելու ձևը տեսեք։ «Յանդեքս» կկանչես, վարորդը չի գա, էս մեր փողոցը քարտեզից դուրս կետ է դառել։ Ես չեմ հասկնա՝ էս երկրում մենակ շների իրավունքներից խոսացողնե՞րն են շատ, իսկ մնացած հարցերը հեչ մարդու չեն էլ հետաքրքրե՞։ Ըստեղ էլ մարդ կապրի, ըստեղ էլ կենդանի շունչ կա։Հո կյանքը չի սկսվի ու վերջանա քանիմ կենտրոնական փողոցներով»,-ասում է տիկին Անահիտը։



Գևորգյան Գեղեցիկն էլ ասում է՝ եղել են ժամանակներ, որ ընտրությունից ընտրություն իրենց փողոցը գոնե մասնակի ասֆալտապատվել է, բայց հիմա դա էլ չկա։ Արդեն չի էլ հիշում, թե երբ է իրենց փողոցը ասֆալտի երես տեսել, բայց որ տարվա բոլոր եղանակներին իրենց փողոցն անբարեկարգ է, դա փաստ է։



Կոշտոյան թաղամասի բնակիչների խնդիրները քանդված ու անանցանելի փողոցներով չեն ավարտվում, թաղամասում թափառող շներն են շատ, աղբահանությունը պատշաճ չի իրականացվում։ Բնակիչները սրտնեղում են, որ իրենց խնդիրներին լուծում չի առաջարկվում, իսկ շարքային ու հերթապահ պատասխաններից այլևս հոգնել են։



Քաղաքապետարանից էլ արձագանքում են, որ իրենք քաղաքապետարանի էջում պարբերաբար և ամբողջական ինֆորմացիա տրամադրում են, թե որ փողոցներն են ընդգրկված սուբվենցիոն ծրագրերի մեջ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ