Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:40 12-02-2024

Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի մի մասը տվել են Սերժ Սարգսյանի փաստաբանի ազգականին, իսկ նոր դեղից բողոքներ կան

Հայաստանում երկար տարիներ շաքարային դիաբետի դեմ ինսուլին դեղամիջոցը ներկրում էր միայն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» կազմակերպությունը։ Այս տարի, սակայն, Ալեքսանյանների մենաշնորհը վերացել է, դաշտում այլ խաղացող է հայտնվել՝ «Թեոֆարմա Իմպորտ» դեղագործական կազմակերպությունը։

Oragir.News-ի տեղեկություններով, «Թեոֆարմա Իմպորտ» կազմակերպության ղեկավարը Վահրամ Պավելի Մակինյանն է, վերջինս հանդիսանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի ազգականը։

Շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների մի մասին պոլիկլինիկաներում անվճար տրամադրվում են «Նատալի Ֆարմ»-ի ներկրած դանիական «Ինսուլինը» կամ «Թեոֆարմա Իմպորտ»-ի ներկրած լեհական «Գենսուլինը»։

Oragir.News-ին դիմած քաղաքացիները դժգոհում են, որ «Գենսուլինը» լեհական գրանցում ունեցող դեղ է, որն իրականում արտադրվում է Ռուսաստանում։

Այս դեղամիջոցի վերաբերյալ Oragir.News-ը մի քանի քաղաքացիներից բողոքներ է ստացել, որ վերջինս անորակ է, սրսկումից հետո «շաքարը չի իջնում»։

Oragir.News-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ են խնդրից, ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել։

«Այդ դեղը ձեռք է բերվել հայտարարված մրցույթի արդյունքում՝ Գնումների մասին օրենքին և Կառավարության թիվ 502 որոշման համապատասխան։ Բացի դրանից՝ դեղն անցել է լաբորատոր փորձաքննություն ՀՀ ԱՆ «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Պահանջվել են արտադրողի կողմից չափորոշիչ-տեխնիկական բոլոր փաստաթղթերը և որակի հավաստագիրը։ Դեղը հանդիսանում է միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում` ICH-ում գրանցված դեղ։ Մեր լաբորատորիան, որտեղ փորձաքննվել է տվյալ դեղը, ունի միջազգային հավաստագիր, որակի սերտեֆիկատ, այն համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին։ Այդ փորձաքննության արդյունքում ոչ մի շեղում չի հայտնաբերվել, նշված դեղը դրական եզրակացություն է ստացել»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը տվյալ դեղի մասին ոչ թեժ գծին է զանգ ստացել, ոչ բուժող բժիշկներից է բողոք եղել, ոչ էլ գրավոր դժգոհություն է ստացել։

«Ֆեյսբուքյան տարբեր գրառումների տակ եղել է 3 անձի կողմից դժգոհություն տվյալ դեղի վերաբերյալ, որոնցից 2-ը եղել են ֆեյք՝ չնույնականացվող էջեր, մյուս էջը նույնականացվել է, կապ ենք հաստատել քաղաքացու հետ, դեղերի վարչությունից իր հետ խոսել են՝ խնդիրը հասկանալու համար։ Այլ բողոք, դժգոհություն չկա։ Մենք սա որակում ենք ուռճացված թեմա, տպավորություն է, թե դեղի դեմ արշավ է»,- հավելեց ԱՆ խոսնակը։

Առողջապահության նախարարության Դեղերի վարչությունից էլ Oragir.News-ին հետևյալը փոխանցեցին․

«Տարիներ շարունակ ձեռք ենք բերում 3 տեսակի ինսուլին՝ կարճատև, միջին և խառը, վերջինի մեջ 30-70 տոկոս հարաբերակցությամբ 2 ինսուլինների կարճատև խառնուրդի դեղն է։ 2013 թվականից սկսած՝ մրցույթին մասնակցում էր դանիական կազմակերություն, որը հենց արտադրողն էր։ Հետո այդ լիազորությունը տրվեց մեր տեղական դիստիբյուտորին՝ «Նատալի Ֆարմ»-ին, որն էլ որպես ներկայացուցիչ մրցույթներին ներկայացնում էր այս դեղը։ Ամեն տարի կամ 3 տարվա կտրվածքով մասնակցում էր մրցույթներին և հաղթում։

2023 թվականին հայտարարվել է մրցույթ 2024 թվականի համար։ Մրցույթներն իրականացնում ենք Գնումների մասին օրենքով, նաև Կառավարության 502 որոշում կա, որով բնութագրվում է, թե դեղը ինչպես պետք է բնութագրել, ով ինչ լիազորություններ ունի և ինչ կարող է ձեռք բերել, Առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչությունները։ Կառավարությունը մեզ որպես Առողջապահության նախարարություն տվել է համապատասխան լիազորություն նաև երկրում չգրանցված դեղեր ձեռք բերելու համար, բայց պարտադիր պահանջ է՝ ICH երկիր լինելը, այսինքն՝ ունենալ ամենաբարձր ցուցանիշը դեղագործական ոլորտում։ Եթե գրանցված են այս երկրներից որևէ մեկում, կամ ունի ԱՀԿ-ի նախաորակավորման սերտիֆիկատ, ապա տվյալ դեղը համարվում է որակյալ և կարող է նաև ներկայանալ մեր մրցույթներում։ Մրցույթի արդյունքները ամփոփվել են և 2 կազմակերպություն հաղթել է։

Կարճատև, միջին և խառը տեսակի համար նորից հաղթող է ճանաչվել «Նատալի Ֆարմը», իսկ 2-րդը՝ «Թեոֆարմա Իմպորտ» դեղագործական կազմակերպությունը, որը ներկայացրել է բիոտոն լեհական դեղը՝ «Գենսուլինը», այն ևս սերտեֆիկատ ունի, ICH անդամ երկրում գրանցված դեղ է։

Այն ստանում ենք հենց Լեհաստանից, ուղիղ գործարանից։ Ուղիղ գործարանից նաև ստանում ենք լաբորատոր հետազոտություները, որը գործարանը պարտավորվում է անել, այն ևս աշխատում է ԵՄ ստանդարտներով»,- հայտնեցին ԱՆ դեղերի վարչությունից, ապա հավելեցին, որ այսօր ինսուլին ստացող շուրջ 25․000 անձ կա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան