Ներքին 2 տարի առաջ - 16:15 12-02-2024

100 կմ ճանապարհ ենք եկել, ասում են՝ դատը հետաձգվել է․ անհետ կորածների ծնողներ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած համարվող զինծառայողների գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, ինչն առաջացրել է ծնողների դժգոհությունը։

«Այսօր ժամը 16։00-ին հերթական նիստն էր նշանակված, Արմավիրի մարզի տարբեր գյուղերից ծնողներով գալիս էինք Երևան՝ դատի, բայց, երբ հասանք Երևան, ծնողներից մեկը, որ ավելի շուտ էր հասել, զանգեց և ասաց, որ դատը հետաձգվել է։ Ասել են՝ ուրիշ դատ կա, երկար կտևի նիստը, չեն հասցնի մինչև 4-ն ավարտեն, որ մեր նիստը սկսեն։

Սա ի՞նչ ձև է, թող բարի լինեն նախապես տեղեկացնեն, մենք մեր գործերը թողնում, 100 կիլոմետր ճանապարհ ենք գալիս, որ դատին հասնենք, որ մի օր շուտ դավաճանները պատժվեն, իսկ իրենք նման վերաբերմունք են դրսևորում։ Մի օր չեղավ, որ մեր դատական նիստերն էլ երկար անեն, այդքան էլ ասում ենք՝ երկար ճանապարհ ենք գալիս, մի քիչ երկար թող տևի, 1 հոգի ավել հարցաքննվի, բայց չէ, իսկ մյուս դեպքում լավ էլ մեր դատի հաշվին դատ են անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ն Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Նրանցից միայն 20-ին էր հաջողվել դուրս գալ շրջափակումից:

Ի դեպ, այս խմբից անհետ կորած զինծառայողների հարազատները տեղեկություն ունեին, որ այդ ուղղությամբ մարտական գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, և բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո 2020 թվականի դեկտեմբերին հանդիպել էին Մակարյանի հետ։ 1 ժամ տևած հանդիպումից հետո ծնողներն ու հարազատները դժգոհ դուրս էին եկել և հայտարարել էին, որ Անդրանիկ Մակարյանն ասել է՝ վրիպում է եղել։

«Քիմիկների» գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին, Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանին, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանին գործով։
Վերջիններս իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար