Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը
copy image url

Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը

Ներքին 1 տարի առաջ - 14:19 11-02-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը:

Խաղերով, երգ ու պարով, ազգային կերպարների դիմակների առկայությամբ և համեղ հյուրասիրությամբ առանձնացող տոնի մասնակիցները դարձան արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտները, Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation-ի սաներն ու բնակիչները:

Տոնական ծրագիրն ուղեկցվեց «ՄԱՍՈՒՆՔ» ազգագրական երգի-պարի համույթի և լարախաղացի ելույթներով, որոնք ողջունվեցին մեծ ոգևորությամբ և ծափահարություններով: