Ներքին 2 տարի առաջ - 20:22 10-02-2024

ՆԳՆ-ն հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման ձեռնարկի նախագիծ է մշակում

Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին և միջազգային փորձագետ տիկին Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել գերատեսչության նորաստեղծ հանրային հաղորդակցության և իրազեկման ստորաբաժանման կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։ Նա իր խոսքում առանձնացրել է ինչպես հանրային, այնպես էլ ներքին հաղորդակցության զարգացումը՝ ընդգծելով հաղորդակցության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին, որն ապահովելու է ռազմավարական հաղորդակցության շրջանակներում մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը։

Թոմաս Բիկմանասն ու Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը շնարհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել վերջին օրերին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության գործընկերների հետ աշխատանքի, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի «Հանրային իրազեկման քարոզարշավի մշակում և իրականացում» գործողության շրջանակներում իրենց առաքելության մանրամասներ։

Նշենք, որ փետրվարի 5-9-ը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը։ Նա հաղորդակցման ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է, աշխատել է Լիտվայի կառավարության, դատական և իրավապահ մարմինների հետ։ Տիկին Նավիցկայտե-Բաբկինը մասնակցել է արտերկրում իրականացվող միջազգային նախագծերի՝ զարգացնելով հաղորդակցման համակարգերը (ներքին և արտաքին), իրականացնելով հանրային իրազեկման և հաղորդակցության հետ կապված արշավներ:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին առաքելության ընթացքում նա աշխատել է ՆԳՆ գործընկերների հետ, ներկայացրել ԵՄ և Լիտվայի իրավապահ մարմինների փորձը՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում հանրային իրազեկման արշավներ նախագծելու և իրականացնելու ուղղությամբ:

Հաջորդ առաքելության ընթացքում փորձագետի և համապատասխան ոլորտի մասնագետների հետ հաղորդակցության ռազմավարության շրջանակներում կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման մեթոդաբանության/ձեռնարկի նախագիծ՝ հանրային հաղորդակցության ոլորտում շարունակական արդյունքների հասնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի