Ներքին 2 տարի առաջ - 16:10 10-02-2024

Մեր և Բաքվի միջև երբևէ չի եղել «տեղային» խնդիր, սա կենաց մահու պայքար է․Ոսկանյան

Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր։ Այս մասին իր տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։

Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը գերկենտրոնացված քարոզչամեքենայի միջոցով այն դարձրել է լայն հանրության մտքերում գերիշխող աշխարհացքային տարր, մինչդեռ մենք, ցավալիորեն, «դեգերում ենք» նաև գաղափարական տիրույթում՝ նույնիսկ վերնախավերի մակարդակում կասկածի տակ առնելով թվում է, թե պարզ և դառնորեն ապացուցված այս ճշմարտությունը»,- գրել է Ոսկանյանը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար