Ներքին 2 տարի առաջ - 15:03 10-02-2024

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասով:

Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,- տեղեկացրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար