Արտաքին 2 տարի առաջ - 14:48 10-02-2024

Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը նախապատրաստում է երկարատև պատերազմի: Նա դաշինքի անդամներին կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ, հայտնում է Welt am Sonntag թերթը:

Ըստ աղբյուրի՝ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է զինվեն: Մասնավորապես, պետք է ավելացնել և արագացնել պատվերները եվրոպական պաշտպանական ընկերությունների համար։
Նա նաև ընդգծել է, որ այս պահին լավագույն պաշտպանությունը Ուկրաինայի աջակցությունն է և ներդրումները ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում:

Ընդ որում՝ Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատերազմի չի ձգտում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան