Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:24 10-02-2024

Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։

Մենք զանգահարեցինք Արարատի համայնքապետարան եւ աշխատակազմի ղեկավարից փորձեցինք ճշտել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, սակայն նրանից պատասխանի փոխարեն հանդիմանանքներ ստացանք. «Դուք տեսե՞լ եք էդ պուրակը, եկեք տեսեք, նոր հարցեր տվեք, ով ինչ ասի, պիտի զանգեք հարցե՞ր տաք»։

Արարատի բնակիչը մեզ փոխանցեց, որ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,- ասաց քաղաքացին։

Արարատի մեկ այլ բնակչի եւս նույն հարցը տվեցինք` նկարները հանվե՞լ են քաղաքից։ Ասաց, որ նկարները հանվել են ե՛ւ հրապարակից, ե՛ւ հիվանդանոցի մոտից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան