Ուղիղ եթեր
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում
copy image url

Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում

Ներքին 1 տարի առաջ - 20:30 09-02-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (at.emis.am) 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում.
3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման (առկայության դեպքում) իր բազային կրթության կամ նույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:

Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:

«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, Պատմություն դասավանդող ուսուցիչներ՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:

«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման ևս մեկ հնարավորություն են ունեցել 2023 թվականին:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ