Ներքին 2 տարի առաջ - 15:30 09-02-2024

Ագրարային համալսարանին «փեսացու» են փնտրում․ նախկին փոխնախարարը հերքում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Իշխանությունները չեն կողմնորոշվում ռեկտորի թեկնածուի ընտրության հարցում, դա է վկայում նաև հոգաբարձուների խորհրդի նիստի պարբերաբար հետաձգումը։

Ագրարային համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստը պետք է հունվարին կայանար, սակայն անհասկանալի պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է։ Ավելին՝ նախկին ռեկտորին, որը մի ժամանակ Արայիկ Հարությունյանի սիրելին էր ու ընկերը, ասել են, որ չառաջադրվի։

Համալսարանի լրատվական ծառայությունից օրեր Oragir.News-ին փոխանցել էին, որ ամեն ժամ սպասում են հոգաբարձուների խորհդի նիստի նշանակմանը․

«Խոսեցի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի հետ, ասաց, որ նիստը դեռ չի եղել։ Ռեկտորի պարտականությունները կատարողը Զաքոյանն է, բոլոր տվյալներն ուղարկել է Հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ Արման Խոջոյանին (Արման Խոջոյանը Էկոնոմիկայի փոխնախարարն է,- հեղինակ), ամեն ժամ նրանից լուրի են սպասում, որ նիստ հրավիրի»։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ ուզում էինք պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ մինչ օրս նիստ չի նշանակել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանությունը որպես ռեկտորի թեկնածու կանգ է առել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանի թեկնածության վրա։ Վերջինիս փոխնախարարի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ տարի հունվարին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կարեն Թռչունյանին շատ գնահատում է Արայիկ Հարությունյանը, քանի որ նա երբեք չի հակաճառում։

Ինքը՝ Կարեն Թռչունյանը, Oragir.News-ի հետ զրույցում հերքեց իրեն Ագրարային համալսարանի ռեկտոր դարձնելու մասին տեղեկությունը։

«Ես իմ աշխատանքն ունեմ, զբաղվում եմ իմ աշխատանքով»,- ասաց Կարեն Թռչունյանը։

Ճշտող հարցին՝ առաջադրվե՞լ է որպես ռեկտորի թեկնածու, այսպես պատասխանեց․

«Եթե առաջադրվեի, կիմանայիք»։

Հարցին՝ թեմայի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների կողմից առաջարկություն եղե՞լ է, նման հանդիպումներ, քննարկումներ եղե՞լ են, Կարեն Թռչունյանը կրկին բացասական պատասխան տվեց՝ «Ոչ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում