Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:17 08-02-2024

Ժողովրդի հիասթափությունն ընդդիմությունից միանգամայն օրինաչափ է

2018 թվականից Հայաստանի կառավարությունը ղեկավարող ուժը երկրում լուրջ ընդդիմություն չունի։

Ինչ փորձություն ասեք, որ հայ ժողովրդին այս 6 տարում չպատուհասեց։ Ինչքա՜ն առիթներ և պատճառներ ունեցավ հայ մարդը, որ տապալի այս իշխանություններին։

Միևնույն է՝ չի ստացվում։ Որովհետև շարքային մարդուն, անգամ մտավորականին, առաջնորդ է պետք։ Իսկ այն չկա։

«Տիտղոսային» ընդդիմությունը, թվում է, թե բառամթերքի, շարժուձևի, արտահայտչականության ոչ մի խնդիր չունի։ Իշխանություններն էլ, կրկնենք, այնքա՛ն առիթներ են տվել ու տալիս․․․ Չի ստացվում։

Առաջին հայացքից միաբանություն չկա։ Իսկ ինչո՞ւ։ Պարզունակ աթոռապաշտությո՞ւն, ըստ այդմ՝ միմյանց զիջելու ցանկության իսպառ բացակայությո՞ւն, յուրաքանչյուր բևեռ ի՞նքն է ցանկանում վերցնել իշխանությունը։

Իհարկե, կա նման բան։ Էդ էր պակաս, որ հայ ազգը չունենա նման «փոքրիկ ցանկություններ»։

Բայց իրականում չկա պատասխանատվությունը ստանձնելու, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, «Հայրենիքի մնացորդը» փրկելու ցանկություն։ Ինչո՞ւ։ Որովհետև ընդդիմությունը քի՞չ է սիրում Հայրենիքը, չի՞ ցավում Հայրենիքի այս մնացորդի համար, թե՞ որոշել են, որ Նիկոլ Փաշինյանը եփել է այս շիլան, ու նա էլ պիտի մինչև վերջ ուտի՞։ Բայց այդ դեպքում ի՞նչ է մնալու այս մնացորդից։

Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ բարձրագույնավարտ, պետական պաշտոններում երկար տարիներ աշխատած կամ հակառակը՝ պետական քաղաքականության ասպարեզում դեռ բոլորովին նոր ու թարմ ընդդիմադիրներն իրենց այնպես են պահում, այնպիսի հարցեր են տալիս նույն Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս շատ հեշտությամբ ջախջախում է նրանց։

Ինչո՞ւ է յուրաքանչյուր փողոցային շարժում մի քանի շաբաթ անց մարում և Նիկոլ Փաշինյանի աթոռն է՛լ ավելի ուժեղացնում։

Oragir.News-ը հերթական հարցումն է արել՝ եթե ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, մարդիկ կմիանա՞ն։ Մասնակիցները ժխտական պատասխան են տվել։

Ինչպես տեսնում ենք, մարդկանց հիասթափությունը միանգամայն տեղին և հիմնավորված է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան