Ներքին 2 տարի առաջ - 17:57 08-02-2024

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Nissan մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: