Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:52 08-02-2024

Եթե 100 տարի առաջ ինտերնետ լիներ, հնարավոր է ցեղասպանության չենթարկվեինք

Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, հնարավոր լիներ այդ ձևով ցեղասպանություն չունենայինք, որովհետև այդ ժամանակ կազմակերպված չեն եղել կուսակցությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ դրանից խայտառակ պատմություն աշխարհի շատ քիչ ազգեր ունեն, որ կարող են ցեղասպանվել, քաղաքական մի քանի կուսակցություն լինեն և չկարողանան կազմակերպել, դիմադրել ու պայքարել, ու այսօր մենք չգիտենք ինչ ենք ուզում։

«Հիմա ասում ենք՝ սա գիտեք ով է, մյուսը բարձրաձայնում է, ասում է, թե դավաճաններ են։ Այսօր ամեն ինչ թափանցիկ է, հենց դա էլ պետք բերի նրան, որ մադու գիտակցությունը փոխվի։ Նոր ժամանակները բերում են նոր մտածելակերպի, նոր գաղափարական ուղղության։ Մենք չենք կարո՞ղ մտածել, թե ոնց Հայաստանը ուժեղացնենք։

Հիմա մենք կարող ենք ամեն ինչ անել ՀՀ շահերը պաշտպանենք։ Ժամանակները փոխվել են, ուրիշ մարտահրավերներ կան, զարգացման գործիքներ կան, պետք է ամեն ինչ անենք այդ հատվածում։ Ամեն օր բարձր ձայնով բոլորին մեղադրում ենք, է՜, բոլորս էլ մեղավոր ենք։ Ամբողջ պատմության մեջ մեր պապերն էլ են մեղավոր, որ մեզ ուժեղ պետություն, ավելի մեծ տարածքներ ու ավելի մեծ զինված ուժեր չեն տվել։ Եթե մենք չփոխվենք, խնդիր ենք ունենալու»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի