Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:44 08-02-2024

Իրավունք չունեք ստորագրել մի փաստաթուղթ, որը հակասում է ՀՀ սահմանադրությանը

Մեր աշխատասենյակներում կախվում է Վանի ինքնապաշտպանությունում հաղթած, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի նկարը, ի տարբերություն իրենց, որտեղ կախվում է Նիկոլ Փաշինյանի նկարը, սա է մեր ու ձեր տարբերությունը։ Այս մասին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված թեկնածուների քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով ամբիոնին մոտեցել էր Արամ Մանուկյանի նկարով։

«Շեֆի ասածը թութակի նման կրկնելը մեր հիմքը չէ։ Հիմքը՝ Անկախության հռչակագիրն էր, պետությունն էր, Հայաստանի Հանրապետությունն էր, 70 տարի Սփյուռքում Դաշնակցության պահած անկախության գաղափարն էր, փայփայած եռագույնն էր։ Այն եռագույնը, որի համար շատ շատերը նաև Սփյուռքում զոհվեցին»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, որ գործող իշխանություններն իրավունք չունեն ստորագրել մի փաստաթուղթ, որը հակասում է Հայաստանի սահմանադրությանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»