Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:48 08-02-2024

Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Այս մասին կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, թե ինչու է ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլ է բացահայտվել, երբ որս էր իրականացվում։

Ըստ կառավարության ղեկավարի՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է։

Փաշինյանը հավելեց, որ այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։

«Մենք միշտ քաղաքական կամք ենք ունեցել, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, իրոք, ցանկություն ունեցել ենք, բայց սա այն դեպքերից է, որ քաղաքական կամքը բավարար չէ, դրա համար պետք է ունենալ նաև գործիքներ։ Այդ գործիքները ստեղծվել են»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց ՝ առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է։

Փաշինյանը ընդգծեց, որ 2023թ. համար սահմանվել է ձկան որսի 600 տոննա քվոտա, բայց բոլորս գիտենք, որ իրական որսն այնտեղ կրկնակի ավելի է։ Նրա խոսքով, սակայն, նույնիսկ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովվել, որն անընդունելի է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»