Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:52 07-02-2024

Եթե նույնը չեք անում այլ քաղբանտարկյալների համար, պրոբլեմ եք ունենալու․ Աղվան Վարդանյան

Առաջին անգամ ապրեք, լավ բան եք անում միջնորդում եք դեռատի կնոջ և վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունենք և ունենալու եք: ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հովսեփյանը՝ անդրադաառնալով վերջն աղմկահարույց կալանավորումներին։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ միջնորդել էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու համար, սակայն դատավոր Դոլմազյանը հայտարարել էր, թե Աշոտյանը «տարաբնույթ կապեր ունի», ԱԺ-ում կարող է դրանք օգտագործել՝ «խոչընդոտելու համար»։

Արդարադատության նախարարին դիմելով՝ ընդդիմադիր պատգամավորը հարցրեց․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի հակաիրավաբանական մտքի թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու աջ կողմի պատգամավորների որոշումը»,-ասաց նա՝ նկատի ունենալով ՔՊ պատգամավորներին։

«Եթե ձեր իրավաբանը կամ խորհրդատուն ասում է, որ դատավորը ինչ-որ բան սխալ է արել, ապա պետք չէ քաղաքական ելույթներ ունենալ, պետք է ձեր փաստաբանին տալ հանձնարարական՝ դիմել 2 օղակի, մեկը ինձ որպես Արդարադատության նախարարի կարգապահականի դիմում ներկայացնել, եթե ինձ չեք վստահում, ապա վստահեք Էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք հենց ձեր ընկերների շահերն են պաշտպանում, ու տեսեք Էթիկայի հանձնաժողովը արդյո՞ք վարույթ կհարուցի, թե՞ ոչ»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»