Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:15 07-02-2024

Անձամբ Ալիևի դեմ հայց ներկայացնելո՞ւ եք ցեղասպանություն իրականացնելու համար

Երբ ձեր կառավարությունը ներկայացրեց և ձեր քաղաքական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, մեկ հիմնավորում էր բերվում առ այն, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել այն ադրբեջանցի հանցագործներին, որոնք հանցագործություններ են կատարել զինծառայողների, գերիների նկատմամբ, պղծել են կին զինծառայողների մարմինները։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Արթուր Խաչատրյանը՝ դիմելով կառավարությանը։

«Ես հրապարակավ մի քանի անգամ ասել եմ, որ խիստ կասկածում եմ, որ այս կառավարությունն ադրբեջանցի կիրթ և կառուցողական գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում կիրականացնի ՄՔԴ-ում։ Հիմա, որ իմ կասկածները ցրվեն, խնդրում եմ տեղեկացնել՝ ձեր կառավարությունն արդյո՞ք որևէ քայլ ձեռնարկել է՝ ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ի վերջո, հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինները պղծել է ոչ թե ինչ-որ շարքային ասկյար, այլ՝ Ալիևը, որի թողտվությամբ արվել այս ամենը»,- ասաց Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք քայլեր ձեռնարկվել են Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»