Ներքին 2 տարի առաջ - 16:30 07-02-2024

Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում․ Գագիկ Շամշյանի պատասխանը՝ «Հայկական ժամանակ»-ին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հունվարի 25-ին «Live talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի։

Ըստ ֆոտոլրագրողի՝ Մելիք Ադամյան փողոցում ցուցարարները վանկարկում են «Սաշիկ, պի, բի՜պ, պազիկ, պի, բի՜պ», ինչին ի պատասխան Սաշիկ Սարգսյանը հայհոյել է ու երեք մատի կոմբինացիա ցույց տվել․ այդ շարժումը կարողացել է լուսանկարել միայն ինքը՝ Գագիկ Շամշյանը։ Ֆոտոլրագրողը լուսանկարը տվել է «4-րդ իշխանություն», «Առավոտ», «168», «Հայկական ժամանակ» թերթերին։

«Սաղ թերթերը տպեցին, Նիկոլի թերթը չտպեց, մշմըշ առավ երևի, չտպեց, չոտկի եմ ասում»,- հաղորդման ընթացքում ասում է Գագիկ Շամշյանը։

Այս հաղորդման հրապարակումից մոտ 2 շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», հոդված է հրապարակել և նշել, որ Գագիկ Շամշյանը ստել է։

«Գագիկ Շամշյանը ստում է․ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն նման լուսանկար չի փոխանցվել»,- գրել է ՀԺ-ն։

Oragir.News-ը կապ հաստատեց Գագիկ Շամշյանի հետ, վերջինս պատասխանեց շատ կարճ․ «Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»