Ներքին 2 տարի առաջ - 11:10 07-02-2024

Եթե պետք է ինչ-որ մեկը մանդատազրկվի, դա հենց դուք եք․ Հայկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին

Խոսքս ուզում եմ ուղղել իշխող քաղաքական ուժին. Ձեզ իրոք թվում է, որ ընդդիմությանը լռեցնելով և մանդատներից զրկելով դուք կարողանալու եք կրկին անգամ հանրությանը շեղել այն կարևոր մարտահրավերներից, որոնք Հայաստանն ունի՞: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու այսօրվա՝ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ ավագանու նիստի օրկարգում է ավագանու ընդդիմադիր 5 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը՝ բացակայությունների հիմքով:

«Դուք բոլորդ լավ տեղյակ եք, որ վերջերս հրապարակվեց մի նյութ, որտեղ մանրամասն ներկայացնեց, թե 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչպիսի քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ են տեղի ունեցել, ինչպիսի կառուսել է գործել ՔՊ-ական պատգամավորին պատկանող բանկում, որտեղ քաղաքացիները, որոնք անտեղյակ են եղել 2,5 մլն դրամներ են վճարել նախընտրական հիմնադրամին: Այս ամենը թողած դուք թանկացնում եք տրանսպորտը, կարմիր գծերը, ու եկել եք ավագանիում ուզում եք լուծել մանդատների հարցը:

Զեկուցողը խոսում է, որ քաղաքական բոյկոտը ընդունելի ձև է, որը կատարվում է, բայց ձեր իսկ ընդունած կանոնակարգը չի նախատեսում քաղաքական բոյկոտը որպես հարգելի պատճառ: Նման թերի ընթացակարգերի դեպքում դու ոնց եք պատկերացնում քաղաքական պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր գործիչներին, այն բանի համար, որ իրենք բացահայտում են ձեր իսկ կատարած չարաշահումները:

Եթե դուք պետք է մանդատազրկեք ինչ-որ մեկին, դա հենց դուք եք, որովհետև ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ են տրվել շատ լուրջ ֆինանսական չարաշահումներ: Դրա արդյունքում լուրջ կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Բոյկոտային տրամաբանությունն օրենքի մեջ կա, ուղղակի դրան չափ կա, որը հստակ օրենքում ներդրված է»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի